Tert.am-ը գրում է.

Այսօրվա նիստին տեխնիկական բնույթի գործողություններ իրականացվեցին, մանկապարտեզից սկսած բոլոր թղթերը ներկայացվեցին, որոնք ունեին այդ սորոսականները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ խոսելով իր և «Ռեստարտ» անդամների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած դատական նիստի մասին:

Մալյանը նշեց, որ սկզբում չէին թողնում, որ այլ անձիք ներկա գտնվեն դատական նիստին: Նրա խոսքով՝ այն փաստաթղթերը, որոնք «Ռեստարտ»-ի կողմից ներկայացվել են դատարանին, որևէ կարևորություն չունեն: «Ներկայացվեցին փաստաթղթեր, որ իրենց մեղքը մի փոքր մեղմեն: Նիստի ընթացքում ես նրանց անվանեցի «սորոսի վաստակներ», ինչի համար դատարանից նկատողություն ստացա և դատավորն ասաց, որ առանձին թույլ կտա, որ ես իմ տեսակետը հայտնեմ այդ մարդկանց մասին»:

«Նրանք ներկայացրին, որ տևական ժամանակ է՝ ես ճնշում և վատ բաներ եմ ասում իրենց մասին, ես հաջորդ նիստին ցանկանում եմ ասել, որ ոչ միայն վատ բան եմ ասել, այլ շարունակում եմ ասել, շարունակական բնույթ է կրում, չի վերջացել այն գործողությունները, որոնք ես արել եմ նրանց նկատմամբ, պատրաստվում եմ անել մինչև վերջ, դրան վերջ չկա, մինչև բոլոր «սորոսի վաստակներն» ուղղակի վռնդվեն այս երկրից»,- նշեց Մալյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել