News.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կառոլինայում ամերիկացիներին առաջարկել է երկու անգամ քվեարկել նախագահական ընտրություններում, անձամբ եւ փոստով՝ ընտրական համակարգի անվտանգությունը ստուգելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով New York Times-ին:

«Թող քվեաթերթիկ ուղարկեն եւ թող գան քվեարկելու, իսկ եթե նրանց համակարգն այնքան լավն է, որքան իրենք են ասում, ապա ակնհայտ է, որ նրանք չեն կարող քվեարկել: Եթե նրանց ձայնը չհաշվվի, նրանք կարող են քվեարկել»,- Հյուսիսային Կառոլինայում լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է վստահում նահանգի փոստային քվեարկության համակարգին:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, Հյուսիսային Կառոլինայի օրենսդրության համաձայն, ընտրություններում երկու անգամ քվեարկելը կամ մեկից ավելի տեղամասերում քվեարկելը «կեղծիք կատարելու մտադրությամբ» քրեական հանցագործություն է համարվում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես դեմ է փոստով քվեարկությանը, որը նախատեսվում է թույլատրել նահանգների մեծ մասում՝ կորոնավիրուսի հետ կապված: Թրամփին ընդդիմադիր դեմոկրատները կողմ են փոստով քվեարկությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել