Pastinfo.am-ը գրում է.

«Ես Մոսկվայում էի աշխատում, մարտին եկա՝ խնդիրներ կային ու էսպես փակվեց, մնացինք։ Հնարավո՞ր է չէ մի դինամիկա, շարժ լինի»։ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում։ Ասում են՝ վեց ամիս է, ընտանիքից հեռու, առանց աշխատանքի և բնակության վայրի մնացել են Հայաստանում։

«Թող գան ասեն կլինի թե չէ, գոնե էստեղ աշխատանք գտնենք։ Ամեն ամիս սպասում էինք, որ հանրավոր է բացվի հետ գնանք, դրա համար աշխատանք չէի փնտրում։ Ես չեմ ուզում այնտեղ իմ աշխատանքը կորցնեմ, ես Հայաստանի քաղաքացի եմ, գոնե մի բան ասեն, հասկացանք, ամեն ամիս նույնը, մյուսներն էլ են մարդ, ուզում են ապրեն»,- ասաց ցուցարարներից մեկը։

150 և ավելի քաղաքացիներ ցուցակագրված են։ Մարզերից են շատ ցանկացել դիմել, բայց չեն կարողացել գալ, հույս ունեն, որ իրենց կազանգահարեն, տեղում իրենց հարցին լուծում կառաջարկեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել