«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նախաքննական մարմինները բավականին ակտիվ ձևով տարբեր քրեական գործեր են հարուցում, փորձում են պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, նախկին պաշտոնյաների են ձերբակալում՝ այդ մեղադրանքի շրջանակում: Դրան զուգահեռ նոր խնդիրներ են ի հայտ գալիս: Ինչի՞ մասին է խոսքը. երբ փաստաբանները կամ քննիչները դիմում են դատարաններ՝ որևէ մեղադրյալի խափանման միջոցի փոփոխության կամ այլ հարցերով, պարզվում է՝ շատ դեպքերում դատախազներն ու դատավորներն արձակուրդի մեջ են, և հենց այդ պատճառով իրավապահ համակարգում նոր դժգոհություն է հասունանում:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ եղել են դեպքեր, երբ այդ տարվա մարտ ամսից դատարաններ միջնորդություններ են եղել ներկայացված, սակայն դատավորներն արձակուրդում են եղել, և գործը մինչ օրս չի քննվել: Ստացվում է, որ քրեական գործերն ակտիվորեն հարուցվում են, սակայն վերջնարդյունք ստանալ չի հաջողվում, ու շատ գործեր դոփում են տեղում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել