Tert.am-ը գրում է.

Միջազգային հանրությունը պետք է հավուր պատշաճի արձագանքի Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակին: Այս մասին, RT-ի փոխանցմամբ, հաղորդել է Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Նավալնիի մոտ հայտնաբերված «Նովիչոկ» խմբի նյութի մասին Գերմանիայի հայտարարությունը:

«Խստորեն դատապարտում ենք ռուսական իշխանության հանցավոր գործողությունը, որը շարունակում է ոտնահարել Ռուսաստանում և արտասահմանում մարդու իրավունքները և դեմոկրատիան»,- նշվում է հաղորդագրությունում: 

Նշվում է, որ միայն քաղաքակիրթ աշխարհի միաձայն, վճռորոշ դիրքորոշումն ու կոշտ դատապարտումը, ներառյալ պատժամիջոցները, կարող են պարտադրել Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել հանցավոր գործունեությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացի բժիշկները հայտարարել էին, որ ռուս գործչին թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբին պատկանող նյութով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել