Tert.am-ը գրում է.

Բունդեսվերի (Գերմանայի Զինված ուժեր) լաբորատորիայի մասնագետները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբին պատկանող ռազմական նյութով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտին:

«Հավաստի ապացույց է ստացվել «Նովիչոկ» խմբին պատկանող ռազմական քիմիական նյութի առկայության մասին»,- ասվում է Զայբերտի թվիթերյան հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը կտեղեկացնի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին հիվանդի հետազոտությունների հիման վրա անցկացվող թունաբանական փորձաքննության արդյունքների մասին, որպեսզի «ընդհանուր արձագանք մշակվի»: Բացի այդ, Բեռլինը մտադիր է կապ հաստատել Քիմիական զենքն արգելող կազմակերպության հետ:  

Նշվում է, որ կանցլեր Անգելա Մերկելը, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, ԱԳ նախարար Հայկո Մաասը և կառավարության մյուս անդամներն արդեն խորհրդակցություն են անցկացրել Նավալնիի հետ կապված թեմայով և համաձայնեցրել են հետագա քայլերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել