Tert.amLife-ը գրում է.

Դերասանուհի Էլեն Սարգսյանն օրեր առաջ նշել է ծննդյան 25-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է նշել տարեդարձը, խոսել` նպատակների, մասնագիտական հիասթափությունների և իր ամենամեծ հաղթանակի մասին:

Պարզվում է` դերասանուհին 25-ամյակը նշել է երկու օր, բայց ոչ մեծ խնջույքով: «Չէի ցանկանում նշել ծննդյանս օրը, բայց այնպես ստացվեց, որ որոշեցի գնալ մեր ամառանոց` ընտանիքիս անդամների և մի քանի ընկերուհիների հետ: Հենց ընկերուհիներս համոզեցին նշել օրս: Սերիալային գործընկեներս ներկա չեն եղել, որովհետև մի քանի վաղեմի ընկերների հետ էի: Նշեցինք երկու օր` ծննդյանս նախորդող օրն ու հենց ծննդյանս օրը: Ես մի փոքր լարվում եմ, երբ ծննդյանս օրը մեծ խնջույք եմ ունենում, քանի որ պատասխանատվություն եմ զգում հյուրերիս առջև: Ուզում եմ, որ նրանք իրենց լավ զգան, ուրախ լինեն, իսկ այս տարի, քանի որ հյուրեր չունեի, շատ հանգիստ եմ եղել»,-ասաց նա:

Էլենի խոսքով` տարեցտարի մեկ տարով մեծանալն իր համար խորհրդանշական է, քանի որ ամեն տարի ծննդյան օրվանից հետո մի քանի ամիս մեծ ոգևորություն է զգում: «Այդպես 23-ամյակս էր շատ գեղեցիկ, բայց ոչ թե այդ օրը նշելու, այլ` ամբողջ տարվա առումով: 23-ից հետո սկսեցի կյանքն այլ գույներով տեսել, չեմ կարող բացատրել այդ զգացողությունը: Ինձ թվերը չեն վախեցնում, 25-ը շատ գեղեցիկ տարիք է, քիչ է մնում 30-ին: Միշտ կատակում ենք ընկերներով, որովհետև 30-ին ամենամոտը ես եմ: Նույնիսկ 30-ամյակն ինձ համար գեղեցիկ թիվ է, նոր փուլի սկիզբ կլինի»:

Ըստ նրա` 25-ը միայն մի փոքր պարտավորեցնող է նպատակների առումով, բայց այդ մտքերը փորձում է վանել, անել ամեն ինչ իր ժամանակի մեջ, ոչ թե ընկնել ինչ-որ գրված կանոնների հետևից: «Չեմ ցանկանում մեծամիտ հնչի, բայց իմ նպատակները միշտ հեշտ են կատարվել, միշտ մտածել եմ` եթե կատարվի, շատ լավ է, եթե ոչ` ոչինչ, գուցե դա էր ճիշտը: Նպատակների չկատարվելու դեպքում, իհարկե, նաև նեղսրտում եմ, դա նորմալ արձագանք է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել