Tert.am-ը գրում է.

Չեմ կարծում, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի համար չկա հարմար թեկնածու: Այդ գործառույթը ստանձնել է ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, որը կոլեգիալ մարմին է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը անդրադառնալով դիտարկմանը, որ մոտ մեկ տարի է՝ ԵՊՀ-ի ռեկտորը ժամանակավոր պաշտոնակատար է:

Նրա խոսքով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին պետք է հնարավորություն տրվի ընտրել ԵՊՀ ռեկտոր։

«Օրենքով տրված է, բայց օրենքի ճկունության վրա հենվելով նախարարությունը փորձում է հնարավորինս ձգձգել ԵՊՀ ռեկտորի ընտրության օրը: Ես չեմ հասկանում, թե որն է պատճառը, չնայած, ըստ շրջանառվող լուրերի, հավանական է, որ դեռևս չեն գտել այն թեկնածուին, ով իրենց համար լավագույնն է, և ես շատ մեծ մտահոգություն ունեմ, թե իրենք ինչ չափանիշներով են որոշում, թե որն է լավագույնը, որը չի համապատասխանում իրենց ստանդարտներին»,- ասաց Դավիթ Ափոյանը:

Նրա խոսքով՝ այս պահին առաջադրված թեկնածուների մեջ կարող են շատ լավ ընտրություն կատարել: Ուսխորհրդի նախագահի կարծիքով՝ լավ կլինի ունենալ մշտական ռեկտոր, նույնիսկ եթե նա կոմպետենտության առումով խնդիր կունենա, քան նրա փոխարեն անընդհատ լինի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել