Tert.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի և այլ երկրների ինքնաթիռները կարող են Իսրայելից ուղիղ չվերթներ կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն ի պատասխան էմիրությունների իշխանությունների խնդրանքին բացել էր օդային տարածքը դեպի Իսրայել և Իսրայելից եկող ինքնաթիռների համար, թույլ էր տվել բոլոր երկրների ինքնաթիռներին չվերթներ կատարել ԱՄԷ:

«Այժմ ևս մեկ հսկայական առաջընթաց: Իսրայելական և բոլոր մյուս երկրների ինքնաթիռները կարող են ուղիղ թռիչքներ կատարել Իսրայելից Աբու Դաբի, Դուբայ և հակառակ ուղղություններով»,-հայտարարել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը նշել է, որ այս որոշումը կէժանացնի չվերթները, կկրճատի ժամանակը և կզարգացնի զբոսաշրջությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել