Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա 2 շաբաթների ընթացքում Մոսկվայում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի էլ Մինսկ կայցելի Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը: 

«Հայտարարվել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ռուսական մայրաքաղաքում նաև երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում կլինի: Սա ընդգծում է իրավահավասար, փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում մեր երկկողմանի տրամադրվածությունը»,- հայտարարել է Լավրովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել