Tert.am-ը գրում է.

Համալսարանի վարձերի բարձրացման համար ասում են, որ շատ զեղչեր պետք է անենեք, մենք սա անում ենք, բայց երբ ասում են՝ զեղչ արեք, զեղչ արեք, սա նշանակում է նաև ծախս արեք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Գևորգյանն առաջին հերթին ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել իր պաշտոնավարման ընթացքում և նշեց, որ տեղի է ունեցել ընդունելության թվերի իրատեսական պլանավորման և վարձավճարների փոփոխման գործընթաց:

«Իրատեսական պլանավորումը նրա համար է, որ շատ վիրավորական է, երբ սեպտեմբերի 1-ին մամուլը գրում է, թե 400 թափուր տեղ է մնացել, այդպես էր լինում, որովհետև հայտարարվում էին տեղեր, որտեղ նախօրոք գիտեինք, որ այդքան դիմորդ չի լինելու: Մենք իջեցրել ենք թվերը, որպեսզի համեմատաբար որակյալ ընդունելություն ունենանք»,- ասաց նա և հավելեց, որ այդ որոշումը արդյունավետ է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել