Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կուսակցության մամուլի ծառայությանը: 

Ավելի վաղ Ժիրինովսկին բազմիցս հայտարարել էր առաջին պատվաստվողներից մեկը դառնալու պատրաստակամության մասին: 

«Վլադիմիր Ժիրինովսկին աշխարհում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստվողներից է: ՌԼԴԿ-ի առաջնորդը Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեայի անվան կենտրոնի մշակած կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցումից հետո անցկացվող կլինիկական հետազոտությունների կամավոր մասնակից է դարձել»,- նշել են մամուլի ծառայությունից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել