Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ալբերտո Սորոն տեղափոխվել է «Գրանադա»: Այս մասին հայտնում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը:

Տրանսֆերի գումարը կազմել է 2,5 միլիոն եվրո: Մադրիդի «Ռեալը» կիսապաշտպանին հաջողություն է մաղթել նոր ակումբում: Սորոյի պայմանագիրը նոր ակումբի հետ ուժի է  մինչև 2025-ի ամառը:

21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել 2019-ի ամռանը «Սարագոսայից» ՝ 2.5 միլիոն եվրոյի դիմաց: Անցած մրցաշրջանում նա վարձավճարով խաղում էր «Սարագոսայում», որի կազմում մասնակցել է Սեգունդայի 34 հանդիպման, և դարձել 4 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել