News.am-ը գրում է.

ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 33,8 հազար նոր դեպք, 600 մարդ է մահացել, հաղորդում է Ջոն Հոփքինսի համալսարանը:

Մեկ օր առաջ այդ ցուցանիշները եղել են 35 337 եւ 305, համապատասխանաբար:

Պանդեմիայի սկզբից ԱՄՆ-ում վարակվել է 6 031 287 մարդ, մահացել ավելի քան 183 000 մարդ, ապաքինվել է ավելի քան 2 մլն մարդ:

Աշխարհում վարակվածների թիվը հասնում է 25,5 միլիոնի, մահացել է 850 000 մարդ, ապաքինվել՝ 16 մլն մարդ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել