Tert.am-ը գրում է.

Հայաստանի չափից դուրս կառուցողական երևալու ձգտումը կարող է թյուր տպավորություն ստեղծել՝ դրանից բխող հետևանքներով: Այդ մասին մեզ հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այսօրվա ելույթից ակնհայտ է դառնում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ քայլեր են ձեռնարկում Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Եվ Հայաստանի համար կարևոր է ճիշտ դիրքավորվել՝ հուլիսյան իրադարձություններից հետո բանակցային գործընթացում սեփական շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա:

Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանի արտգործնախարարի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են առավելապես սեփական կառուցողականությունն ընդգծելու ձեռագիրը: «Հայաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը, անընդհատ խոսում է փոխզիջումների մասին, շատ մեղմ ու անորոշ բառակազմով է անդրադառնում Թուրքիայի ներկայիս ագրեսիվ քաղաքականությանն ու Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի թեմաներին: Սրանով Մնացականյանը փորձում է ընդգծել, որ Հայաստանը տրամադրված է կառուցողական կերպով ներգրավվել բանակցություններին և գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով»,- նշել է նա:

«Ադրբեջանի և Թուրքիայի ներկայիս հռետորաբանության և Ադրբեջանի կողմից հուլիսին նախաձեռնված ռազմական ագրեսիայի ֆոնին դա ոչ միայն խախտում է բալանսները, այլև ստեղծում է թյուրըմբռնման առիթ: Դա, իր հերթին, կարող է նոր մարտահրավերներ ստեղծել և թուլացնել Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում»,- հավելել է Կարապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել