Armsport.am-ը գրում է.

«Ռոման» հաստատել է, որ «Արսենալի» և Հենրիխ Մխիթարյանի միջև կնքված պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, ու հայ ֆուտբոլիստը դարձել է «Ռոմայի» լիիրավ անդամ։

Հայաստանի հավաքականի ավագն անդրադարձել է թեմային՝ գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում.

«Հարգելի՛ ընկերներ, ուրախ եմ տեղեկացնել, որ մշտական պայմանագիր եմ կնքել «Ռոմայի» հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», թիմի անձնակազմին, միլիոնավոր երկրպագուներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Առանձնահատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին ինձ «Արսենալ» բերելու և վստահելու համար:

Այժմ սկսվում է նոր մրցաշրջանի նոր փորձության նախապատրաստական հատվածն ու երկրորդ տարվա արկածներն Ա սերիայում:

Սիրում եմ այս քաղաքը, ակումբը, իսկ երկրպագուներն իմ սրտում են։ Ես կներդնեմ իմ բոլոր ջանքերը, որ մեր նպատակներն իրականություն դարձնենք»,- գրել է Մխիթարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել