Tert.am-ը գրում է․

1990-ական թվականների սկզբին, երբ մենք հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ Իսրայելի հետ,  ելնելով որոշ նկատառումներից՝ նկատի ունենալով արաբական աշխարհի հավանական ռեակցիան, մենք Երևանում և  Թելավիվում դեսպանատուն չբացեցին.Tert.am-ի զրույցում նշեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով օրերս Իսրայելում հայկական դեսպանատան բացմանը:

Դեսպանը նշում է, որ ունենալ դիվանագիտական հարաբերություններ և չունենալ դեսպանություն, նշանակում է արհեստական զարգացում դիվանագիտական հարաբերություններում: Եվ քանի որ քաղաքականության մեջ վակուում չի լինում, այդ դատարկությունը լցրեց Ադրբեջանը և մասնավորապես՝ Վրաստանը, որոնք շատ արագ սկսեցին զարգացնել բազմակողմ հարաբերություններ այդ երկրների հետ: Եվ հիմա Արդրբեջանը  զենքի ներկրման հարցում համար մեկ պետությունն է համարում  Իսրայելին  և վերջինս  ժամանակակից զենք է վաճառում Ադրբեջանին և նրանք  բնականաբար ունեն գործնական հարաբերություններ.

 «Դեսպանության բացումը, ես կարծում եմ, ճիշտ քայլ է, բայց պետք է կարողանալ եղած բացթողումը լրացնել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք օգտվելու և զարգացնելու այն բոլոր ուղղությունները և հարաբերությունները, որ կարող են օգտակար լինել Հայաստանին: Այն շատ լայն հարաբերությունների շրջանակ է, որովհետև Իսրայելից մենք շատ բան ունենք վերցնելու՝ և՛ բարձր տեխնոլոգիաներ, և՛ արտաքին քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ, և ընդհանրապես, նա տարածաշրջանի պետություններից մեկն է և հիմա  շատ ակտիվորեն զարգացնում է հարաբերություններն արաբական պետությունների հետ»:

Դիտարկմանը, թե կարո՞ղ է այս քայլը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շահարկման թեմա դառնալ, Արման Նավասարդյանը պատասխանեց, որ, իհարկե, կփորձեն շահարկել մեր դեմ, սակայն դա մեր հայկական անձնական դիվանագիտության և Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրն է, որը չի կապվում երրորդ երկրների հետ և երրորդ երկրի հաշվին չէ: Եվ, նրա խոսքով,  երբ իրանցիներն  ուզում են առարկել, անմիջապես մենք պատասխանում ենք, որ ինչպե՞ս բացատրենք ձեր հարաբերությունների  նման բարձր մակարդակը Ադրբեջանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել