Tert.am-ը գրում է․

Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ խմբակցությունից առանձնացված՝ անկախ  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Ազգային ժողովում ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Արման Աբովյանը ասաց. «Տեղեկությունը այսօր ենք իմացել: Մենք ենթադրում էինք, որ 26, 27 ստորագրությունների հետ կապված կլինեին վիճելի պահեր, քանի որ այդ  դիմումը քաղաքական բնույթ էր կրում, քաղաքական մեսիջ էր պարունակում: Իսկ երկրորդ դիմումը, բովանդակությամբ նույնն է ինչ առաջինը, մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ ներկայացրեցինք, և այնտեղ սահմանադրական բոլոր նորմերը պահպանված են, խոսքը՝ ստորագրությունների քանակի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել