Panorama.am-ը գրում է․

«Մենք գտնում ենք, որ թե´ ԿԳՄՍ-ի, թե´ առողջապահության նախարարության պարագայում, ինչքան էլ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը գերատեսչությունների ղեկավաներն են, նրանց հետ առնվազն հավասարապես պատասխանատվությունը կիսում է կառավարության ղեկավարը, Նիկոլ Փաշինյանը»,- ասուլիսում հայտնեց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Նրա խոսքով, վարչապետը հրապարակավ և ոչ հրապարակավ զորակցել է այդ նախարարներին և թույլ տվել նրանց անել այն, ինչն առաջացնում է հասարակության դժգոհությունը, որոնք են տարատեսակ կոնվենցիաների ներդնումը, կորոնավիրուսից 1000-ից ավելի մահը, «Հայ» բառի աքսորումը կրթական ծրագրերից: 

«Հայաստանում չկա հոգեկան առողջ և ուղեղի վրա ծալքեր ունեցող մարդ, որը կմտածի, որ այս կորոնավիրուսի խայտառակությունը Նիկոլ Փաշինյանը չէր ուզում՝ Արսեն Թորոսյանը ստիպելով անում էր»,- հայտնեց բանախոսը և հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական իմացությամբ են կայացվում նույնիսկ ոչ կարևոր որոշումները:

Կոնստանտին Տեր-Նակալյանը որպես փաստարկ բերեց իր հավաստի աղբյուրներից ստացած տեղեկությունն այն մասին, որ Երևանում գովազդային ցուցանակների վրա գովազդ տեղադրելու համար, եթե  այդ ցուցանակի վրա կա քաղաքական ենթատեքստ, ապա պետք է լինի Նիկոլ Փաշինյանի անձնական համաձայնությունը, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել