Երբ քաղաքական թիմը ապիկար ա, դասալիք և պետական դավաճանի հոգեբանությամբ էդ քաղաքական թիմը ուղղակի ապրիորի չի կարող որևէ ռեալ առաջընթաց ապահովել որևէ երկրի համար: Նման քաղաքական թիմը այլ բան չի կարող անել քան ապականել բոլոր ազգային արժեքները, հետապնդել իրական հերոսներին և արժանավորներին, պանդեմիայի ժամանակ հազարից ավել մարդ սպանել ու հորթի անհոգությամբ գնալ արձակուրդ, քանդել կրթական համակարգը, թալանել պետական բյուջեն, տապալել Սահմանադրական կարգը և այլն:
Նման քաղաքական թիմը լրջագույն վտանգ է մեր պետականության համար և նրանց օր առաջ պետք է քաղցկեղի նման վիրահատական ճանապարհով հեռացնել Հայաստանի պետականության օրգանիզմից:
Այս պահից իմ միակ առաքելությունն եմ համարում սրանց օր առաջ ռադ անելուն ուղղված գործնական քայլերին նպաստելը: Վաղը վերադառնում եմ արձակուրդից, իսկ խոստացածս գործնական քայլերի մասին հաջորդիվ...
#Հայաստանի_ժողովրդավարական_ապագան_այլընտրանք_չունի !!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել