News.am-ը գրում է․

Սյունիքի մարզում 5 օր անհետ կորած համարվող, այնուհետեւ Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ կախված հայտնաբերված 34-ամյա կինը երկրորդ կարգի հաշմանդամ էր, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դաստակերտի վարչական շրջանի ղեկավարը:

«Կինը 5 անչափահաս երեխա ունի, մեծը` 15 տարեկան, փոքրը` 1.5, բոլորի հայրերը տարբեր են: Հիմա երեխաները մնացել են տատիկի ու մորաքույրերի խնամքին: Ընտանիքը սոցիալական խնդիրներ չի ունեցել, նորմալ են ապրել»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել