Armsport.am-ը գրում է․

«Լոռի» է տեղափոխվել ռուս կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Ստեպանովը։

24-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Դինամոյի» սան է։ Հանդես է եկել մոսկովյան ակումբի երկրորդ թիմում, իսկ այնուհետեւ տեղափոխվել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում (ՖԱԼ) հանդես եկող «Վոլգար»։

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում Ստեպանովը հասցրել է մասնակցել 58 հանդիպման եւ խփել 3 գոլ։

Թիմի նորեկը 10 հանդիպում է անցկացրել նաեւ ՖԱԼ-ում։

Ստեպանովի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել