Armsport.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Հեդիրան կարող է հայտնվել «Լիոնում», տեղեկացնում է France Football-ը:

Նշվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը և շուտով պայմանագիր կստորագրի ֆրանսիական ակումբի հետ:

Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմելու է 17 միլիոն եվրո:

Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման և դարձել ՝ 1 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել