«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այս անգամ էլ հաջողվեց ջրից չոր դուրս գալ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա կարողացել է լուծել իր հարցերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանված ժամկետում վարույթ չհարուցեց հայտնի փարթիի գործով, հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի մեկնաբանությամբ՝ հիմնավոր փաստերը բացակայում են։

«Հիմա ուսումնասիրում ենք պատգամավորի հայտարարագիրը, և դեռ վաղ է ասել, որ հետագայում վարույթ չի հարուցվի»,- ավելացրեց նա։ Ըստ նրա, մամուլի հրապարակումները չունեն այն արժանահավատ փաստական հանգամանքները, որոնք հանձնաժողովին հնարավորություն են տալիս անմիջապես վարույթ իրականացնել, հենց այդ պատճառով էլ շարունակում են ուսումնասիրել հայտարարագիրը՝ դրա համար 90-օրյա ժամկետ ունեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանա լճի «White Shorja» լողափին առանց դիմակների փարթիին պատգամավորի մասնակցության փաստը տևական ժամանակ քննարկվում էր։ Խնդրահարույցը ոչ միայն զանգվածային միջոցառում կազմակերպելու փաստն էր, այլև այն, որ լողափը պատկանում է պատգամավորին, թեև թղթերով ոմն Արտյոմ Մելքումյանինն է, որն աշխատել է Սարգսյաններին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում: Այսինքն` պատգամավորը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, ինչի իրավունքը չունի։

Իսկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում կասկածելի տվյալներ են հայտնաբերվել՝ տարբերություն օրինական եկամուտների և հայտարարագրվածի միջև։ Հայտնի միջադեպից մեկ ամսից ավելի է անցել, և հանձնաժողովը պետք է ավարտած լիներ ուսումնասիրությունն ու վարույթ հարուցեր, ինչը չի արվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել