Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի՝ այլ թիմ տեղափոխվելու խոսակցությունները միջազգային մամուլում չեն դադարում:

Ժամեր առաջ ֆրանսիական L’Equipe-ի փոխանցմամբ, «Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն կապ է հաստատել Մեսսիի հոր հետ։ Վերջինս հայտնել է բրազիլացի ֆունկցիոներին, որ Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։

Francefootball հեղինակավոր պարբերականի փոխանցմամբ արգենտինացուն իր կազմում ցանկանում է տեսնել նաև Թուրինի «Յուվենտուսը», որն  արդեն կապվել է ֆուտբոլիստի հոր, գործակալ Խորխե Մեսիի հետ:

Նշվում է, որ թուրինյան ակումբը  ցանկանում է ստեղծել հարձակվողական դուետ` ի դեմս Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մեսսին ակումբի ղեկավարությանը հայտնել է թիմից հեռանալու ցանկության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել