Մարդիկ համոզված են, որ Լուսինը մեր մոլորակի միակ արբանյակն է, և դա լիովին  արդարացված է, քանի որ այդ երկնային մարմինը ամենամեծ և ամենավառ օբյեկտն է երկնակամարում: Պարզվում է ՝ Երկիրն ունի նաև այլ արբանյակներ: Դրանց փոքր չափերը և մեր մոլորակից ունեցած մեծ հեռավորությունը թույլ են տալիս հետևել իրենց միայն աստղադիտակով, այն էլ՝ մեծ հզորություն ունեցող:

Երկրն ունի յոթ արբանյակ՝ ներառյալ Լուսինը: Ավելին, դրանցից հինգը կոչվում են քվազի-արբանյակներ, իսկ մեկը՝ տրոյական աստերոիդ: Ենթադրվում է, որ դրանք ժամանակին սովորական աստերոիդներ են եղել և իրենց կայուն ուղեծրով շարժվել են համակարգի գլխավոր աստղի շուրջ, քանի դեռ մեր մոլորակի հետ չեն հայտնվել ուղեծրային ռեզոնանսում: Այլ կերպ ասած, Երկիրը «վերցրել է» դրանք, ու հիմա և՛արբանյակները,և՛ Երկիրը միևնույն ժամանակահատվածում նույն պտույտն են կատարում Արեգակի շուրջը: Եվ սա միակ բանն է, որը կապում է դրանց, հակառակ դեպքում այս մարմինները լիովին տարբերվում են:

Երկրի քվազի արբանյակ կարող է դառնալ ցանկացած մարմին, որ  ուղեծրային  նույն ռեզոնանսի մեջ կընկնի Երկրի հետ: Նման արբանյակների ուղեծրային շրջանները գրեթե նույնն են, այնուամենայնիվ, քվազի-ուղեծրային աստերոիդներն օղակից շեղման ավելի մեծ աստիճան ունեն: Այս օբյեկտների տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ դրանք ցանկացած պահի գտնվում են մեր մոլորակից միևնույն հեռավորության վրա և հենց այդ պատճառով էլ համարվում են բնական արբանյակներ:

Դրանցից ամենահայտնի արբանյակը կրում է Կրուիտնի անունը: Այն հայտնաբերվել է դեռևս 1980-ական թթ. և դարձել Արեգակնային համակարգի առաջին օբյեկտը, որ շարժվում է անսովոր, սակայն կայուն ուղեծրով: Հետագայում նման ուղեկիցներ գտնվեցին նաև այլ մոլորակների մոտ: Ցավոք, մարդիկ դեռևս չեն կարողացել հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում քվազի արբանյակը: Հայտնի է, որ դա համեմատաբար փոքր աստերոիդ է՝ ոչ ավելի, քան 5կմ տրամագծով:

Այս պահին հայտնաբերված է միայն մեկ տրոյական արբանյակ, որի անվանումն է 2010 ՏԿ7: Այն փոքր, ժայռոտ աստերոիդ է՝ ընդամենը 300 մ տրամագծով: Գիտնականները համոզված են, որ Երկրի տրոյական արբանյակների թիվը շատ ավելին է, պարզապես դրանք դեռևս չեն հայտնաբերվել:

Անհամաձայնություններն այն մասին,  արդյոք այդ մարմինները հանդիսանում են Երկրի արբանյակները, թե ոչ, դեռ երկար տարիներ կշարունակվեն մնալ, քանի որ պաշտոնական որոշում դեռևս չկա: Միջազգային աստղագիտական միությունը վստահեցրել է, որ մոտ ապագայում այն կկարողանա տալ «արբանյակ» տերմինի առավել ճշգրիտ սահմանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել