Armsport.am-ը գրում է․

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է այն հնարավորությունը, որ «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին կտեղափոխվի «Լիվերպուլ».

«Մեսսի՞ն: Ո՞վ չէր ցանկանա իր կազմում ունենալ Մեսսի, բայց այդ թվերը մեզ համար չեն, իսկ եթե անկեղծ լինենք, նա շատ լավն է:

Ակնհայտ է, որ նա մեծ օգուտ կարող է տալ «Ման. Սիթիին»: Դրանից հետո նրանց հաղթելը կբարդանա: ԱՊԼ-ն ևս կշահի այդ հնարավոր տրանսֆերից, բայց դժվար է Մեսսիին այստեղ պատկերացնել: Նա այլ լիգայում չի խաղացել: Ֆուտբոլն այստեղ այլ է: Շատ կցանկանամ նրան այստեղ տեսնել, բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա»,-ասել է Կլոպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել