Armenpress.am-ը գրում է․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ դեռ չի ամրագրել ուղեւորությունը Անդրսիբիրյան մայրուղով, ուղեւորության մասին պլանները ժամանակավորապես դադարեցված են ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնը թողնելուց հետո, տեղեկացրել Է «Արմենպրես»-ը:

«Ո՛չ, ուղեւորությունը դեռ չի ամրագրվել»,-ասել Է Մերկելը, հավելելով, որ «բոլոր ուղեւորությունները հետաձգված են, ես այժմ ներքաշված եմ հրատապ գործերի մեջ»:

Ավելի վաղ, պատասխանելով մամուլի այն հարցին, թե պաշտոնաթողությունից հետո նա ինչով կցանկանար զբաղվել, Մերկելը ասել Է, թե կցանկանար ճանապարհորդություն կատարել Անդրսիբիրյան մայրուղով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել