Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ համահեղինակ Արփինե Հովհաննիսյանի «Մեդիա Իրավունք» գրքի շնորհանդեսը:

Գիրքը հրաշալի հնարավորություն է տեղեկանալու այն ամենի մասին, ինչը հասանելի չի եղել թե՛ լրագրողներին և թե՛ իրավաբաններին: «Մեդիա Իրավունք»-ը Արփինե Հովհաննիսյանի առաջին գիրքը չէ, սակայն բավականին երկար ուսումնասիրությունների արդյունքն է:
Մեդիա իրավունքի դասընթացը արևմտյան կրթական հաստատություններում նորություն չէ: Այդ կրթական ծրագիրը 10 տարուց ավել գոյություն ունի աշխարհի առաջատար համալսարաններում:
 
Լրագրողը, ով կկարդա և կծանոթանա գրքում ներկայացված կարգավորումներին, ավելի պաշտպանված կլինի:





Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս դասագիրքը գրելու մտահղացումը բավական երկար տարիների պատմություն ունի:
 
«Իմ և իմ ուսանողի, իմ լավ ընկեր՝Մարիամ Այվազյանի համատեղ ուղղու ամփոփումն է, մենք միասին համահեղինակեցինք այս գիրքը, շուրջ 10-ից ավել տարվա ուսումնասիրության արդյունքում, բայց այդուհանդերց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այնքան շատ բան կա, որ լրագրողները չգիտեն իրենց իրավունքների մասին»:


 
«Երբ իրավաբանական ֆակուլտետում զուգահեռ նաև սկսեցի դասավանդել Պետական համալսարանի լրագրողական ֆակուլտետում, այդ ոլորտում շատ էի առընչվում տարբեր խնդիրների հետ և անըդհատ ուսումնասիրում միջազգային փորձը, դատական պրակտիկան, առերեսվում մեր օրենսդրության խնդիրներին: Սա միայն հայ իրականությանը վերաբերող գիրք չէ, իհարկե, այստեղ այդ խնդիրներն արծարծված են, բայց բացահայտված է ամբողջ միջազգային պրակտիկան»:



«Փորձել ենք ներկայացնել Եվրոպական դատարանի, հեղինակավոր կառույցների փորձը և նորույթներ ներկայացրել, որոնք լրագրողների համար պրակտիկ նշանակություն ունեն: Ես իսկապես հույս ունեմ, որ այս գիրքը նպատակին է ծառայելու: Սա այն ամենն է, ինչ լրագրողները պետք է իմանան իրավաբանության մասին, իսկ իրավաբանները լրագրության մասին: Լրագրողների համար կենսական անհրաժեշտություն է լինել պաշտպանված, իսկ պաշտպանված լինելու լավագույն եղանակը սեփական իրավունքներն իմանալն է:
 
Սա գիրք է յուրաքանչյուրի համար, բայց առավել հարազատ և հասու հենց իրավաբաններին ու լրագրողներին»:



 
 
Նյութը՝ Լիա Մարուխյանի
 
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել