Կրկին հրավիրում եմ բոլորիդ ուշադրությունն այն փաստին, որ մենք ամենառաջինն էինք քաղաքացիներին դիմակներ նվիրում և հորդորում անպայման կրել դրանք: Ընդամենը մեկ ամիս առաջ կրկին Հայաստանի բոլոր մարզերում 20 հազար դիմակ ենք նվիրել բնակչությանը և կրկին խնդրել, որ անպայման կրեն դիմակներ:

Իսկ եռյակի կազմած օրենքի նախագծով մենք առաջարկում ենք արդեն նշանակված տուգանքների համաներում կիրառել և առանց այն էլ այս ծանր սոցիալական վիճակում գտնվող ժողովրդի գրպանները տուգանքներով չդատարկել:

Ակնհայտ է, որ դիմակները պարտադիր կրելու պահանջն արդեն տվել է իր դրական արդյունքը, որի համար խթան է եղել նաև տուգանվելու վտանգը, սակայն հիմա, երբ մարդն անգամ կոմունալների վճարները չի կարողանում վճարել, պետք է ազատվի արդեն նշանակված լրացուցիչ ֆինանսական բեռից, իսկ վճարված տուգանքները պետք է վերադարձվեն:

Եռյակի կազմած նախագծով առաջարկվում է համաներել նաև տնտեսվարողների տուգանքները:

Նորից խնդրում եմ մեր ժողովրդին մարդաշատ տարածքներում անպայման կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը և պահպանել անհրաժեշտ հեռավորություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել