Armenpress.am-ը գրում է․

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան»  («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»),  «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, նշված հյուրանոցային օբյեկտներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին արձանագրվել: Մասնավորպես չէր պահպանվել  փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ չէր իրականացվել, գրանցամատյանների ձևաչափերը չէին համապատասխանել սահմանված կարգին և այլն։

24 ժամով կասեցվել է նաև  Վայոց ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում գործող մանրամեծածախ առևտրի մի քանի կետերի գործունեություն:

 Զուգընթաց, մայրաքաղաքում շարունակվել են մշտադիտարկումները:  Արձանագրված խախտումները կներակայացվեն պարետատուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել