Armsport.am-ը գրում է․

«Նոա» ՖԱ-ի մարզիչ Վլադիմիր Ժապալաուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում ղազախական «Կայրաթից» կրած պարտությունը (1-4): 

«Նոայի» մարզչի խոսքով՝ նրանք ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային հանդիպումների փորձի պակաս ունեին, սակայն այս խաղով այդ բացը լրացրին։ Ժապալաուի կարծիքով՝ նրանք լավ սկսեցին խաղը, սակայն երբ մրցակիցը հավելյալ տեմպ հաղորդեց, նրանք կորցրին կենտրոնացվածությունը։

«Մենք միջազգային խաղերի փորձի պակաս ունեինք, սակայն այս խաղով այդ բացը լրացրինք։ Բաց թողած գնդակների մասով կարող եմ ասել, որ այդտեղ զգացնել էր տալիս «Կայրաթի» առջևի գծի ֆուտբոլիստների փորձը։

Եթե մենք կարողանայինք ավելի մոտ խաղալ այդ ֆուտբոլիստներին, ապա կարող էինք հաղթել մենամարտերում։ Սակայն մենք մշտապես 1-2 մետր հեռու էինք մնում։ Այստեղ էլ հենց երևում է նրանց ֆուտբոլիստների փորձը, որոնք կարող են ճնշման տակ գնդակ հաղթել, փոխանցում կատարել ու հարված կատարել»,-ասել է Ժապալաուն։

«Նոայի» խփած 2-րդ գնդակի մասին, որը չարձանագրվեց, գլխավոր մարզիչն ասել է, որ դարպասի գրավում կար այդ դրվագում։

«Կարծում եմ՝ դա գոլ էր։ Կցանկանայի դիտել կրկնապատկերը։ Սակայն առաջին հայացքից դա գոլ էր։ Եթե մրցավարը հաշվեր դարպասի գրավումը խաղն այլ ընթացք կունենար։ Սակայն դրանից հետո մենք ևս պահեր ունեինք, որոնք կարող էինք օգտագործել։ Եթե մեր ֆուտբոլիստները վարպետություն ցուցադրեին, կլինեին նոր գոլեր»,-եզրափակել է մարզիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել