Armenpress.am-ը գրում է․

Մոսկվայի բուժհաստատությռուններում սկսվել են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մատակարարումները հետգրանցումային փորձարկումներ անցկացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Այժմ սկսվել են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի արդեն առաջին մատակարարումները կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի շրջանակներում»,-ասել Է Մուրաշկոն լրագրողներին:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել Է աշխարհում առաջին պատվաստանյութը՝ COVID-19-ի կանխարգելման համար, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:

Օգոստոսի 25-ին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը Գամալեյայի կենտրոնին թույլատրել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններ անցկացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել