«42 մահը շա՞տ է, թե քիչ։ Հուշեմ. Հայաստանում նախորդ 7 օրում կորոնավիրուսով վարակվածների մահերի թիվն է։

Մարդիկ շարունակում են վարակվել, մարդիկ շարունակում են մահանալ, բայց այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունների համար կորոնավիրուսի թեման արդեն փակված էջ է (© համարյա Նիկոլ)։

Այն կարգի փակված, որ առողջապահության նախարարը 19 օրով (!!!) արձակուրդ է մեկնում։ Այն կարգի փակված, որ երկրում, որտեղ արդեն 5 ամիս է՝ արտակարգ դրություն է կորոնավիրուսի պատճառով, վարչապետն ամեն շաբաթ-կիրակի ընտանեկան պիկնիկներից ֆոտոներ է հրապարակում անամոթաբար։

Այնուամենայնիվ որոշ թվեր տամ մտորելու համար.


• Հայաստանը 1 մլն շնչի հաշվով վարակվածների թվով աշխարհում 14րդ տեղում է։ Եթե չհաշվենք գաճաճ պետություններն ու կղզիները, ապա 11րդ։

• 1 մլն շնչի հաշվով մահացածների թվով աշխարհում 21րդ տեղում ենք, գաճաճ պետությունները հանած՝ 18-րդ։ Սա եթե հաշվի չառնել վարակվածների «այլ պատճառներով մահեր» շատ մանիպուլյատիվ ձևակերպմամբ մահերը։

• Համաճարակի սկզբից Հայաստանում մահացել է 1129 վարակակիր։ Օրեցօր այս թիվն աճում է։


Բայց իշխանության համար առաջնահերթն, իհարկե, նախարարի «հասանելի արձակուրդն» է ու նիկոլենց ընտանեկան ուիքենդները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել