News.am-ը գրում է․

Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարաններով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պետք է ցավով արձանագրել, որ այդպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա։

Քրեական գործի շրջանակներում կպարզվեն բոլոր հանգանանքները, բայց եւս մեկ անգամ ուզում եմ մեր հայրենակիցներին խնդրել, որ մեզնից  յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին:

Կարող եմ ասել, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիներն ապահովված են ժամանակավոր կեցավայրով: Նրանց առաջարկվել է հյուրանոցում անցկացնել մեկ շաբաթ, մինչեւ նրաց հետագա հարցերի քննարկումն ու լուծումը: Մի շարք ընտանիքներ նախընտրել են այլ վայրերում տեղավորվել:

Հարցը կառավարության ու քաղաքապետարանի օրակարգում է եւ մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր անելիքների վերաբերյալ»,-ասաց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել