«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել, բայց հրավիրված են եղել միայն մարզային պատգամավորները, այսինքն՝ նրանք, ովքեր խորհրդարան են անցել ռեյտինգային ցուցակներով։

Նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Պատգամավորներին հանձնարարվել է ակտիվացնել տեղի բնակչության հետ շփումները, որոնք գրեթե դադարեցվել էին կորոնավիրուսի պատճառով, փորձել հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ, դրանք ներկայացնել պատկան մարմիններին եւ հետեւողական լինել դրանց լուծման հարցում։

Առաջիկայում մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու, եւ իշխող ուժը քննարկել է դրանց մասնակցության հարցը, պատգամավորներին ասել են՝ մրցունակ թեկնածուներ աչքի տակ առնել, որպեսզի կուսակցությունը քննարկի նրանց առաջադրման հարցը։ Այս օրերին մարզային ակտիվ այցելությունների, աջակիցների եւ գործընկեր ուժերի հետ հանդիպումների մեջ են նաեւ ընդդիմադիր կուսակցությունները․ իշխող ուժը որոշել է հակաքայլեր ձեռնարկել, մեղմել բնակչության դժգոհություններն ու լուծում տալ կուտակված խնդիրներին։

Ասվել է՝ թույլ մի տվեք, որ ընդդիմությունը դժգոհությունները գեներացնի եւ մեր դեմ օգտագործի։ Ի դեպ, ներկա են եղել ոչ բոլոր մարզային պատգամավորները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել