«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, հատկապես՝ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամները, քննարկումներ են ունեցել եւ փորձել հասկանալ, թե երբ կարող են խորհրդարանում կազմակերպել Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը:

Եվ, մեր տեղեկություններով, պատգամավորները նախնական հանգել են այն եզրակացության, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը պետք է կազմակերպել արտահերթ նիստով, եւ, ըստ այդմ, նախնական որոշում է կայացվել ընտրությունը կազմակերպել սեպտեմբերի 11-ին՝ ուրբաթ օրը:

Նկատենք, որ արդեն սեպտեմբերի 14-ին սկսվելու է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, եւ իշխող խմբակցությունը եկել է այն եզրակացության, որ այդ հարցը ճիշտ կլինի քննարկել արտահերթ ռեժիմով՝ դրան մեկ ամբողջ օր հատկացնելով, քանի որ մեկ օրում պետք է տեղի ունենա երեք քվեարկություն: Միեւնույն ժամանակ իշխող խմբակցությունը մինչեւ այդ դեռ պետք է որոշի, թե վերջնականապես ինչպես են քվեարկելու թեկնածուներին:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներն են Էդգար Շաթիրյանը, որը առաջադրվել է կառավարության կողմից, Երվանդ Խունդկարյանը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, եւ Արթուր Վաղարշյանը, որն էլ նախագահի թեկնածուն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել