Հայաստանի վարչապետի կողմից "կիրթ" բնութագրված հարևան երկրի բռնապետիկի քարոզչամեքենան շարունակում է ոտնահարել և արհամարհել գերիներին վերաբերող բոլոր նորմերը... Բաքվում շարունակում են շոուներ սարքել մի քանի օր առաջ գերեվարված Գուրգեն Ալավերդյանի շուրջ... 5 հոդվածով քրեական գործեր հարուցելուց հետո Ադրբեջանի անվտանգության ծառայությունն այսօր մի տեսանյութ է հրապարակել, որտեղ Գուրգենը պարտադրված մի տեքստ է կարդում... Ազերի անգրագետ և տհաս չեկիստների այս տկարամտությանը կարող են միայն հիմարները հավատալ... Ամեն դեպքում, այն, ինչ պարտադրում են Գուրգենին, նա պետք է անպայման կատարի, քանի որ ամենակարևորը նրա կյանքը փրկելն է...
Հուլիսին Տավուշի սահմանին տեղի ունեցածն իր ԱԽՔ քարտուղարի միջոցով սեփականաշնորհող, բայց իրականում իրադարձություններից անտեղյակ Նիկոլը, որին սպասարկող լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակում և տգետ մասսային համոզում, որ Նիկոլի որդին "հագցրել է Ալիևներին", լավ կլինի զբաղվի մեր սպայի հարցերով, ով հայտնվել է "կիրթ", բայց իրականում վայրենի և բարբարոս Իլհամ բաբայի մոտ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել