Յուրաքանչյուր երկրորդ խորհրդային աշակերտ երազել է տիեզերագնաց դառնալու և Տիեզերքը նվաճելու մասին : Չինացի գիտնականները որոշել են, որ ժամանակն է դա իրականության վերածելու :

Նախորդ տարվա պարիլին չինացիները Գոբի անապատում մարսյան ճամբար հիմնեցին : Այն նման է արևոտ անապատում գտնվող ֆուտուրիստական անկյան : Ճամբարի համար նախատեսված վայրը կատարյալ է. Գոբի լանդշաֆտը շատ նման է Մարսի մակերևույթին : Ճամբարին ամենամոտ գտնվող քաղաքը գտնվում է 20 կմ հեռավորության վրա :

Ճամբարի տարածքում 9 առանձնացված տարածք կա, բնակելի տնակներ, ջերմոցներ, հետազոտական լաբորատորիաներ : Բազան բաժանվում է երկու մասին. մեկն իմիտացնում է տիեզերանավերի թռիչքի ու ժանանման վայրը, մյուսը՝ բնակելի հատվածը :

Ճամբարում ապրում են հիմնականում մինչև 18 տարեկան երիտասարդներ : Ըստ գիտնականների՝ երեխաներն այնտեղ կարող են տեղաշարժվել սկաֆանդրերով, և, ընդհանրապես, բազայի մթնոլորտը շատ նման է միջազգային տիեզերակայանների կյանքին :

Մարսյան ճամբարի նպատակները երկուսն են՝ ապագա տիեզերագնացների սերունդ մեծացնել, որոնք պատրաստ կլինեն Մարս մոլորակի պայմաններին և բնակիչների շրջանում տիեզերագնացության հանդեպ հետաքրքրություն սերմանել :

Մարսյան ճամբարը նախատեսում են տուրիստական վայր դարձնել, որտեղ ամեն տարի միլիոնավոր մարդիկ կայցելեն : Չինացիները ոչ միայն առաջինն են սկսել մոդելավորել Մարսի վրայի կյանքը, այլև վայրէջք են կատարել Լուսնի հակառակ կողմի վրա : 2013 թ. չինական «Նեֆրիտե նապաստակ» լուսնագնացը առաջինը հասավ Լուսնի հակառակ կողմ :

Այժմ չինացիները նախատեսում են Լուսնի հակառակ կողմում նույնպիսի ճամբար ստեղծել, որտեղ կկարողանան ապրել ու աշխատել մարդիկ : Դրա համար նրանք մանրամասն նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում : Չինաստանն այսօր պետություն է, որն իրականացնում է իր տիեզերական ծրագրերը ոչ միայն հենց Տիեզերքում, այլև Երկիր մոլորակի վրա :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել