Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը, մեկնաբանել է Մեսսիի` կատալոնյան ակումբը լքելու մտադրությունը.

«Մեսսին չի կարող հեռանալ: Նա կհեռանա 2021 թ.: Ես տեսել եմ պայմանագիրը և դա շատ պարզ է: Ես կցանկանայի, որ նա մեկ տարի հետո անվճար հեռանար, քան հիմա՝ 700 միլիոն եվրոյից ցածր գումարով:

Ակումբն է այստեղ որոշում, ոչ թե խաղացողը: Ակումբն է վճարում խաղացողների աշխատավարձերը: Ամեն դեպքում, հիմա խոսքը փողի մասին չէ: Կնքված պայմանագիր կա, դա ամեն ինչ է: Ես իսկապես սիրում եմ Մեսսիին, բայց ավելի շատ սիրում եմ «Բարսելոնային»: Փոխհատուցուման գումար պետք է վճարվի:

Եթե ես լինեի «Բարսելոնայի» նախագահը, ես չէի զիջի նույնիսկ մեկ եվրոն: Ոչ մի եվրո: Եթե Մեսսին հեռանա պայմանագրում նշված գումարից պակաս (700 մլն եվրո), ապա դա ավելի նվաստացուցիչ կլինի 2-8 հաշվով պարտությունից [«Բավարիայի» դեմ խաղում]: Ոչ մի եվրո չի կարելի զիջել», – մեջբերում է Գասպարին Marca-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել