Hraparak.am-ը գրում է․

Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլատակների տակ մնացած երրորդ քաղաքացին գտնվել է, նրան րոպեներ առաջ պատգարակով տեղափոխեց շտապօգնության մեքենան։

Ցավոք, հենց նոր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքացին մահացած է եղել։

Նրան գտել են իր հեռախոսի միջոցով։

«Համարը ունեինք քաղաքացու, զանգահարեցինք, փրկարարները զանգում էին , որպեսզի ձայնով հասկանայինք՝ որ մասում է գտնում, և, ճիշտն ասած, հեռախոսից բավականին հեռու է եղել, ցավում եմ, ցավակցում եմ»,- ասաց նախարարը։

Ցոլակյանը հայտնեց նաեւ մահացածի անուն-ազգանունը՝ Արթուր Ղազարյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել