«Հրապարակ» թերթը գրում է. «Շարքային ոստիկանների շրջանում բուռն դժգոհություն է հասունանում․ երեկ մեզ պատմեցին, որ քաղաքացիներին դիմակ չկրելու համար տուգանելու իրենց վրա դրված «լիմիտն» ավելացրել են, եթե նախկինում օրական 10 քաղաքացու պիտի պարտադիր տուգանեին, որ համարվեր հանձնարարականը կատարված, ապա վերջին օրերին հինգով ավելացրել են․ «Եթե 15 հոգու չենք տուգանում, գիշերը 12-ին են թողնում տուն գնանք, իսկ եթե տուգանում ենք, որ պահին ուզենք, կգնանք»։

Ոստիկանությունից, բնականաբար, կհերքեին այս տեղեկությունը, ուստի մեկնաբանություն չխնդրեցինք, քանի որ իրականությունն ավելի խոսուն է եւ շատերին է հայտնի, քան պաշտոնական հերքումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել