Armsport.am-ը գրում է․

«Բրայթոնի» արդեն նախկին պաշտպան Մարտին Մոնտոյան տեղափոխվել է «Բետիս», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մոնտոյան վերադառնում է ակումբ, որի կազմում 2016-ին խաղացել է վարձավճարով: Իսպանացին կնքել է 4-ամյա պայմանագիր: Տրանսֆերի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

«Բարսելոնայի» ակադեմիայի սանը 2019/20 մրցաշրջանում «Բրայթոնի» կազմում անցկացրած 27 խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել