Lurer.com-ը գրում է․

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին մեխանիկական օդափոխության սարք է միացվել, գրում է РБК-Ուկրաինան՝ վկայակոչելով աղբյուրներին:

 Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Տիմոշենկոն, ինչպես նաև նրա դուստրն ու փեսան, վարակվել են կորոնավիրուսով: Տիմոշենկոն ծանր վիճակում հոսպիտալացվել է: Հարազատները ավելի թեթև են տանում COVID-19-ը: Ըստ քաղաքական գործչի մամուլի քարտուղարի՝ «դեռևս լավ նորություններ չկան»:

«Տիմոշենկոն անցնում է թերապիայի ինտենսիվ ընթացք, որն իր մեջ ներառում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են մարմնի կենսական կարևոր գործառույթների խախտումները վերացնելուն»,֊ ասել է Յուլյա Տիմոշենկոյի մամուլի քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել