Armsport.am-ը գրում է․

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Բորխա Մայորալը, որը վարձակալությամբ խաղում է «Լևանտեում», կարիերան կարող է շարունակել Լա լիգայի մեկ այլ թիմում։

Onda Cero-ի փոխանցմամբ՝ Մայորալը շատ մոտ է «Վալենսիայի» շարքերը համալրելուն։

23-ամյա հարձակվողը 2018-20 թվականների ընթացքում է վարձակալությամբ խաղացել «Լևանտեում»։ 63 խաղում Մայորալը 11 գոլ է խփել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել