Ժնևյան Երրորդ Կոնվենցիան, մասնավորապես՝ դրա 13-րդ հոդվածը ռազմագերիներին պաշտպանում է վիրավորանքից և հանրային հետաքրքրության առարկա դարձվելուց (“public curiosity”)։ Մեր գերեվարված սպային պատկերող տեսանյութը այս պահանջի աներկբա խախտում էր։

Վստահ եմ՝ այս հարցը մերոնք բարձրացնելու են։

Ու ի դեպ՝ սա առաջին դեպքը չէ. ադրբեջանցիները շատ հաճախ են այդպես վարվում։ Մերոնք, հակառակը, նման կերպ չեն վարվում մեր վերահսկողության ներքո հայտնված ադրբեջանցիների հանդեպ։

ՀԳ. Տեքստը՝ անգլերեն. “...prisoners of war must at all times be protected, particularly against acts of violence or intimidation and against insults and public curiosity”.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել