Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո ասել է, որ կցանկանար իր թիմում տեսնել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիին:

«Մենք շատ ուրախ կլինենք տեսնել նրան մեր թիմում: Ո՞ր մարզիչը կհրաժարվի Մեսսիից: Բայց ես կարծում եմ, որ նա կավարտի կարիերան «Բարսելոնայում»: Նա «միստեր Բարսելոնան» է», – ասել է Տուխելը BT Sport-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու ակումբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի նկատմամբ: Լրագրող Թանկրեդի Պալմերիի տեղեկացմամբ՝ 33-ամյա արգենտինացու հետ արդեն կապ են հաստատել «Ինտերն» ու ՊՍԺ-ն: Մեսսին ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսայում»: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մյուս տարվա ամռանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել