Hraparak.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետութունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.2-րդ հոդվածի 1.1 մասի (դիմակ չկրելու համար) հատկանիշներով նախատեսված իրավախախտում կատարելու համար՝ 2020 թվականի հուլիսի 20-ի դրությամբ կայացվել է 29.265 վարչական տուգանք նշանակելու մասին որոշում։ Այս մասին ի պատասխան «Հրապարակ»-ի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՀ ոսիկանությունից։

Ըստ ոստիկանության պատասխանի՝ ՀՀ ոստիկանությունում 17.08.2020 թ. դրությամբ բողոքարկվել են 797 ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 1823-րդ հոդվածի 1.1 մասի հիմքով կայացված վարչական ակտեր։

Իսկ թե ինչպե՞ս են տուգանքները քաղաքացիները վճարում, ի՞նչ եղանակով, նշել են, որ իրավախախտումների համար նշանակված տուգանքները վճարվում են գանձապետական համապատասխան հաշվեհամարին, իսկ դիմակ կրելու ռեժիմի խախտումների համար՝ գանձապետական 900005002085 հաշվեհամարին։

«ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրա հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում։

Նույն օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի առաջին մասով՝ կամավոր կատարման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո»,-ասված է պատասխանի մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն դեռ մարտ ամսից։ Բաց եւ փակ տարածքներում պարտադիր է դիմակի կրումը։ Բժշկական դիմակ չկրող քաղաքացիներին ոստիկանները տուգանում են 10 հազարական դրամով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել