Hraparak.am-ը գրում է․

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամներն ու մի շարք քաղաքացիներ ավտոերթով մայրաքաղաքի փողոցներով շրջելուց հետո հասել են ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ 

«Քո տեղն աղբամանն է, հայրենիքդ ուրացար ,արա, այ տղա, չնայած քեզնից ինչ տղա»,- ավտոերթի ժամանակ բարձրախոսներով հայտարարում էին ակցիայի մասնակիցները։

Նշենք, որ մեզ տեղեկացրին, որ այս գործողությունները անժամկետ են, ակցիաներ են անելու այնքան ժամանակ մինչև Հարությունյանը կբարեհաճի թողնել նախարարի աթոռը։

Ոստիկանությունը այս պահին հորդորում է անհապաղ մեքենաները հեռացնել Վազգեն Սարգսյան փողոցից։

Քիչ առաջ ակցիային միացավ նաև օրերս Նժդեհի արձանի մոտ հացադուլ հայտարարած հայտնի նախկին բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել