«Ադրբեջանցիներն իրենց պարտությունը որպես հաջողություն են ներկայացնում, իսկ Արցախի ԱԽ քարտուղարը մեր սպաների ու զինվորների հաղթանակը, որից հետո ադրբեջանցիները մի քանի անգամ ավել թե մարդկային և թե զինվորական տեխնիկայի կորուստներ են կրել հաջողություն չի համարում:

Եթե Բաբայանի տրամաբանությամբ առաջնորդվենք, 1991-1994թթ. հաղթական պատերազմի վրա էլ ստվեր կգցվի, քանի որ 1994-ի զինադադարի կնքման ժամանակ (որն, ի դեպ, Արցախի անունից ստորագրել է նույն Բաբայանը, իսկ Հայաստանի Հանրապետության անունից` Սերժ Սարգսյանը) Արցախի ինքնապաշտպանական ուժերն ավելի քիչ տարածք էին վերահսկում, քան մի քանի ամիս առաջ:

Նման մոտեցումներն անթույլատրելի են:

Հ.Գ. Ապրիլյանից մի քանի ամիս անց Ալիևը հրապարակային ընդունեց իր ծրագրերի ձախողումը և նշեց, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել